ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արվեստի միջոցով համախմբել ներառական, կրթական և մշակութային ոլորտները. «Hope For Dreams»-ի նպատակը

Արվեստի միջոցով համախմբել ներառական, կրթական և մշակութային ոլորտները. «Hope For Dreams»-ի նպատակը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» ներառական կրթամշակութային հասարակական կազմակերպության և «Աուտիզմ» ազգային հիմնադրամի նախաձեռնությամբ 2022 թ. ապրիլի 15-ից մեկնարկել է «Մշակույթի և կատարողական արվեստի զարգացումը ներառական կրթության մեջ» խորագրով «Hope For Dreams» երաժշտական նախագիծը:

Նախագծի մասնակիցներն են այն երիտասարդ երաժիշտները, հաշմանդամություն ունեցող երեխաներն ու դեռահասները, որոնք ամիսներ շարունակ փորձերի և վարպետաց դասերի շնորհիվ հանրությանը ներկայացել են համերգային ծրագրով:

Միջոցառման նպատակն է արվեստի միջոցով համախմբել ներառական, կրթական և մշակութային ոլորտները, մարդասիրություն տարածել՝ ապացուցելով, որ սահմանափակ կարողությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ, երբ անձն արվեստի որևէ բնագավառում ունի կատարելագործվելու և ինքնադրսևորվելու հնարավորություն:

Նախագծի առաջին համերգը կայացել է մայիսի 25-ին «Նարեկացի» արվեստի միությունում, իսկ հունիս-հուլիս ամիսներին նախատեսվում են համերգներ Գյումրիում և Արցախում: Ծրագիրը կավարտվի հուլիսի 15-ին Արցախում:

Հավելենք, որ «Hope For Dreams» երաժշտական նախագիծն առցանց մասնակցել է Մոսկվայում կայացած «Солнечная музыка» երաժշտական ներառական փառատոնին և արժանացել գովասանագրի:

 

  • Կիսվել: