Գորիսի համայնքապետը՝ ՀՀ ներխուժած ադրբեջանցիների ու նրանց թվի մասին
Փաստը նա է, որ մեր սուվերեն տարածքում է թշնամին, ինչի մասին արտահայտվել ենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողներին։ Վերջինս նշեց, որ Սյունիքում նոր կրակոցներ չեն եղել:
«Թշնամին մտել է Սև լճի տարածք և լճից 3,5 կմ դեպի մեր սահմաններ: Իսկ թե քանի ադրբեջանցի կա հենց Սյունիքի տարածքում, հստակ թիվ չունենք, չեմ էլ կարծում, թե որևէ մեկը կարող է ասել՝ խրամատում քանի ադրբեջանցի կա։ Ինչ մենք տեսնում ենք, դրանից մի քանի կմ այն կողմ կարող է կանգնած լինել նրանց բանակը»,-հավելեց Առուշանյանը։