ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արտաշատի մանկապարտեզում թունավորված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվել հիվանդանոցից

Արտաշատի մանկապարտեզում թունավորված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվել հիվանդանոցից

Թունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունցի։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է հիվանդանոց ընդունվել:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

  • Կիսվել: