երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մերկասառույցի պատճառով բախվել է 20-ից ավելի ավտոմեքենա, մի քանիսը կողաշրջվել և գլխիվայր շրջվել են

Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մերկասառույցի պատճառով բախվել է 20-ից ավելի ավտոմեքենա, մի քանիսը կողաշրջվել և գլխիվայր շրջվել են

Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-16 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են 20-ից ավելի ավտոմեքենաներ։

Ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին, 2-ը գլխիվայր շրջվել են, մի քանիսն էլ՝ կողաշրջվել։

  • Կիսվել: