ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. պարեկները կանխել են քաղաքացու ծեծը, իսկ կասկածյալներից երկու օտարերկրյա քաղաքացիների մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց

Արտակարգ դեպք՝ Երևանում. պարեկները կանխել են քաղաքացու ծեծը, իսկ կասկածյալներից երկու օտարերկրյա քաղաքացիների մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները նախ կանխել են քաղաքացիների միջև ծագած ծեծկռտուքը, ապա հայնտաբերել են խոշոր չափի թմրանյութի նմանվող զանգված։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսգիշերն անց պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Խանջյան փողոցի 15 հասցեի մոտ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունենում։  Գումարտակի հրամանատարը ռադիոկապով ցուցում է տալիս 1-ին վաշտի պարեկներ Գ․ Եսոյանին, Գ․ Սարգսյանին, Ա․ Հովսեփյանին և Ն․ Մխիթարյանին, որպեսզի նրանք շտապ մոտենան նշված հասցե։ Պարեկներն օպերատիվորեն մոտենալով այդ վայր, ֆիզիկական ներգործություն  կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխում 3 քաղաքացու։

Պարզվում է՝ նրանցից 2-ը ծեծի են ենթարկելիս լինում մեկին։  Գագիկ Շամշյանի տեղեկություններով ոստիկանություն տեղափոխվածներն են Լիբանանի քաղաքացիներ 33-ամյա Սարո Մ-ն, 28-ամյա Հարություն Մ-ն և 43-ամյա Աշոտ Պ-ն։  Հարություն Մ-ի անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է թվով 5 զիփ փականով պոլիէթիլենային տոպրակ՝ յուրաքանչյուրի մեջ 1.25, 1.23, 1.26, 1.28, 1.20 գրամ սպիտակ փոշենման թմրամիջոցի նմանվող զանգված։ 

Հայտնաբերվել են նաև 2 դարչրնագույն կոշտացած գնդեր` հաշիշ տեսակի թմրամիջոցի նմանվող, որոնցից մեկը՝ 33.31, իսկ մյուսը՝ 19.31 գրամ քաշով։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

  • Կիսվել: