կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արտահերթ ընտրությունների համար տպագրվել է 70 միլիոն քվեաթերթիկ, 600 հազար տեղեկատվական թերթիկ. Սմբատյան

Արտահերթ ընտրությունների համար տպագրվել է 70 միլիոն քվեաթերթիկ, 600 հազար տեղեկատվական թերթիկ. Սմբատյան

Արտահերթ ընտրությունների համար տպագրվել է 70 միլիոն քվեաթերթիկ, 600 հազար տեղեկատվական թերթիկ: Այս մասին այսօր ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

ԿԸՀ քարտուղարը նշեց, որ այս ընտրությունները տարբերվում են նաև նրանով, որ իրականացվում են կորոնավիրուսի պայմաններում, ինչը լրացուցիչ բեռ է: Նա նշեց. ՛՛2 միլիոն հատ անձեռոցիկ ենք բաժանել, որ սարքը ամեն ընտրողից հետո մաքրվի։ Բաժանվել է մեկ միլիոն 700 հազար դիմակ, ալկոգել, ախտահանիչներ, տոպրակներ, այն ամեն, ինչ անհրաժեշտ է՛՛։

Սմբատյանի խոսքով՝ սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ավելի մատչելի են դարձրել ընտրություն կատարելը։

 

  • Կիսվել: