Առողջապահության նախարարն ընդունել է Հայկական բժշկական միջազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամ Լիլիան Գրիգորյանին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) գործադիր խորհրդի անդամ Լիլիան Գրիգորյանին։
Քննարկեցինք Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) նախաձեռնությամբ 2025 թվականի հուլիսի 3-5-ը Մադրիդում կայանալիք 14-րդ Համահայկական բժշկական Կոնգրեսի (AMWC2025) առջև դրված խնդիրները:
Կոնգրեսի առանցքում Հայաստանի և սփյուռքահայ բժիշկների համագործակցությունն է, բժշկագիտությանը, Հայաստանում առողջապահության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերը և ներդրումները:
Առողջապահության նախարարությունը ակտիվ մասնակցություն է ունենալու «AMWC2025»-ի աշխատանքներին, իսկ կոնգրեսը կնշանավորվի Իսպանիայի Թագավորության առողջապահության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև համագործակցության պայմանագրի կնքմամբ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը: