հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Առողջապահական ոլորտի հերթական ձեռքբերումը. ԱՆ տեսանյութ

Առողջապահական ոլորտի հերթական ձեռքբերումը. ԱՆ տեսանյութ

Տարածաշրջանում Հայաստանն առաջինն է, որտեղ հասանելի է շագանակագեղձի PSMA PET/CT Gallium 68 ռադիոակտիվ իզոտոպով հետազոտությունը. այն իրականացվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
 
«Սա հնարավորություն է ոչ միայն մեր պացիենտների համար. Վրաստանի քաղաքացիներն արդեն հասցրել են գերճշգրիտ այս հետազոտության համար մեր երկիր գալ:
 
Գեորգի Չանտաձեն նրանցից մեկն է. ասում է` հրաշալի հնարավորություն է իր և իր համերկրացիների համար. ստանալ բարձրակարգ բուժսպասարկում հենց հարևան երկրում` ֆինանսի և ժամանակի ակնհայտ խնայողությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
 
Մանրամասները՝ տեսանյութում.
 
 

  • Կիսվել: