երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Գործակարգավարական խորհրդակցություն՝ Առողջապահության նախարարությունում

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Առողջապահության նախարարությունում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ կայացած գործակարգավարական խորհրդակցությանը քննարկվել են Կառավարության 2026-2031թթ. Կառավարության ծրագրից բխող միջոցառումները, որոնք առաջիկայում կհաստատվեն:

«Մեր ուղենիշն է ունենալ մարդակենտրոն առողջապահական համակարգ, անընդհատ զարգացող և համալրվող ենթակառուցվածքներ, առողջ հասարակություն»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Գործակարգավարական խորհրդակցությանը նախարարը ներկայացրել է առողջապահության թիմին միացած գործընկերներին, նաև շնորհակալություն հայտնել նախկին փոխնախարարներ Արմեն Գասպարյանին և Լևոն Հակոբյանին կատարած աշխատանքի համար: Նրանք կշարունակեն իրենց ներուժն ու կարողությունը ներդնել մեր համակարգում:

Նախարարն աշխատանքների կազմակերպման համար կոնկրետ հանձնարարականներ է տվել` շեշտելով ծրագրով նախատեսված նպատակների ժամանակին և արդյունավետ իրականացման կարևորությունը: 

  • Կիսվել: