Առնակ Ավետիսյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանում մշտական ներկայացուցչի տեղակալին
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանում մշտական ներկայացուցչի տեղակալԿոնստանտին Սոկուլսկիին։
Հանդիպման նպատակն էր «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց եւ ընդունող համայնքների համար հիմնական ենթակառուցվածքների եւ սոցիալական ինտեգրման աջակցության ծրագրի» ամփոփումը եւ արդյունքների քննարկումը։
Երկամյա ծրագրի իրականացման շնորհիվ ՀՀ համայնքներում կառուցվել է 10 կացարան, վերանորոգվել է 10 գյուղական ամբուլատորիա, տեղադրվել է 74 էներգետիկ կայան, ինչպես նաեւ Ճամբարակ եւ Գորիս բնակավայրերում կառուցվել են ջրավազաններ։
Նախարարի տեղակալը ընդգծել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի կարեւորությունը, ինչպես նաեւ իրականացվող եւ պլանավորվող ծրագրերի ներդրումը Հայաստանի համայնքների հզորացման, ապակենտրոնացման եւ սոցիալական զարգացման գործում։


