Արմեն Սարգսյանը ենթարկվել է վիրահատական միջամտության
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արտերկրում վիրահատական միջամտության է ենթարկվել։
Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ նախագահ Սարգսյանն առաջիկա օրերին կգտնվի ապաքինման փուլում: