Եթե փոխզիջումներ չկան, դա բանակցություն չէ, պարտադրանք է. Սարգսյան
Եթե փոխզիջումներ չկան, դա բանակցություն չէ, պարտադրանք է՝ ճիշտ այնպես, ինչպես այսօրվա Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները: Այս մասին Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանն ասել է ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Երբ Ադրբեջանը պայմաններ է դնում, դրանից 2-3 ամիս հետո Հայաստանի կառավրաիչը հայտարարում է, որ դա Հայաստանի որոշումն է»։
Սարգսյանը հավելել է, որ բանակցությունները ցանկացած կոնֆլիկտի դեպքում անհրաժեշտություն են, եթե ցանկանում ես կոնֆլիկտը լուծել խաղաղ ճանապահով։