կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Արմավիրի» բանտում սավանով կախված դի են գտել․ մեղադրանքը՝ անչափահասի հետ սեքսուալ կապ

«Արմավիրի» բանտում սավանով կախված դի են գտել․ մեղադրանքը՝ անչափահասի հետ սեքսուալ կապ

Օգոստոսի 14-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, ժամը 07։40-ի սահմանում ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցերից մեկում հերթապահ խումբը հայտնաբերել է սավանով ճաղավանդակից կախված տղամարդու դի, գրում է  shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ մահացածը Երևանի բնակիչ, 49-ամյա Ա․ Ս․-ն էր։ Դեպքը տեղի է ունեցել 16-րդ խցում պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով, իսկ նա մեղադրվում էր ՀՀ ՔՕ 139 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի (14 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) հատկանիշներով։ 

Աղբյուրը նաև հայտնում է, որ նրա նախկին կինն այս տարվա ապրիլից կալանավորված է և գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում (ժողովրդին հայտնի՝ «Կանանց գաղութ»)։ Կինը մեղադրվում է ՀՀ ՔՕ 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով։ Նա կասկածվում է մի շարք քաղաքացիների հետ խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու մեջ։ Գումարը կազմում է մոտ 7 միլիոն դրամ։ 

  • Կիսվել: