երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արմավիր-Երևան ճանապարհին մեքենան գլխիվայր շրջվել է, ինչի հետևանքով 22-ամյա վարորդը զոհվել է

Արմավիր-Երևան ճանապարհին մեքենան գլխիվայր շրջվել է, ինչի հետևանքով 22-ամյա վարորդը զոհվել է

Դեկտեմբերի 17-ին, ժամը 10:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի վերջնամասում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Omega» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արսեն Մ., ծնված 1997 թ.) դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արսեն Մ.-ն քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արմավիրի ԲԿ, սակայն այնտեղ մահացել է:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

 

  • Կիսվել: