հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել

ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել

«Ազգային ժողովրդական բևեռը» այսօր ահազանգել էր, որ Վայքում ոստիկանները առգրավել են իրենց քարոզարշավի ավտոմեքենան, գրում է factor.am-ը:

«Որպես պատճառաբանություն՝ ոստիկանները ներկայացրել են այն անհեթեթ պնդումը, թե իբր մեքենան ենթարկվել է տեխնիկական վերասարքավորման, ինչի համար համապատասխան լիցենզիա առկա չէ: Ինչո՞ւ է սա բացահայտ քաղաքական դիտավորություն։ Երկակի ստանդարտներ։ Նույն այս մեքենան վերջին 3 օրերին անընդմեջ, նույն կահավորմամբ շրջում էր Երևանում, և իրավապահ մարմինների կողմից որևէ խնդիր կամ հարց չի բարձրացվել»,- հայտնել էր կուսակցությունը՝ կից միջադեպից տեսանյութ հրապարակելով:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: