երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջադեպին գնահատական տրվելու է․ Գեւորգ Պապոյան

Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջադեպին գնահատական տրվելու է․ Գեւորգ Պապոյան

Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջադեպին հստակ գնահատական տրվելու է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Քարամյանի և Աղազարյանի մասնակցությամբ սկանդալին:

«Այն հարցերը, որոնք վերաբերում են մեր կուսակցականներին և իմ ուսումնասիրության, մասամբ նաև իմ որոշման տիրույթի հարց են, ապա կարող եմ վստահաբար ասել, որ դրանք մենք կքննարկենք, կտանք գնահատական։ Այն հարցերը, որոնք գտնվում են իմ ուսումնասիրության տիրույթից դուրս, բնականաբար, ես ոչինչ չեմ կարող ասել, դրանք այլ մակարդակի և որակի հարցեր են։ Ես վստահ եմ, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»,- ասաց Պապոյանը:

Լրագրողները նաեւ հիշեցրին, որ ժամանակին Գևորգ Կոստանյանը՝ մատ թափ տալով խոսելու համար արժանացել էր Նիկոլ Փաշինյանի կողմից շատ կոշտ քննադատությանը:

  • Կիսվել: