ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Արցախում ևս մեկ ֆուտբոլիստ է զոհվել

Արցախում ևս մեկ ֆուտբոլիստ է զոհվել

Երևանի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ հայտնեց Արցախում զոհված իր ֆուտբոլիստի մասին:

«Ցավալի լուր

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է «Լոկոմոտիվ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանը։

«Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը կիսում է ծանր  վիշտն ու իր զորակցությունը հայտնում Դավիթ Բաբայանի ընտանիքին և հարազատներին»։

Զոհված ֆուտբոլիստի ընտանիքին ցավակցել է նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը:

«Ցավալի լուր առաջնագծից. 

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է «Ուրարտուի» սան, «Բանանց-2»-ի (այժմ՝ «Ուրարտու-2») նախկին ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կիսում է ծանր կորստյան վիշտն ու իր զորակցությունը հայտնում Դավիթ Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ 

#Հաղթելուենք», - ասված է ակումբի հայտարարության մեջ:

  • Կիսվել: