շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Առատ տեղումների և ձնաբքի պատճառով հանրապետության որոշ ճանապարհահատվածներ փակ են կամ դժվարանցանելի․ ՃՈ

Առատ տեղումների և ձնաբքի պատճառով հանրապետության որոշ ճանապարհահատվածներ փակ են կամ դժվարանցանելի․ ՃՈ

ՃՈ-ն զգուշացնում է, որ առատ տեղումների և ձնաբքի պատճառով հանրապետության որոշ ճանապարհահատվածներ փակ են կամ դժվարանցանելի:

Մասնավորապես`Գյումրիից դեպի Բավրա ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքի երթևեկությունը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ստեփանավանի, Ալավերդու, Ոսկեպարի, Սարավանի, Տաթևի և Խոտանանի ոլորանները փակ են բեռնատարների համար, այլ տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի:


"Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք խուսափել երթևեկել տվյալ ճանապարհահատվածներվ կամ երթևեկել խիստ անհրաժեշության դեպքում` բացառապես ձմեռային անվադողերով",- նշվում է, ՃՈ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: