շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արարատից հրաժարման որևէ պնդում չի եղել, խոսք է եղել Արագածը ևս սիրելու մասին. Զարեհ Սինանյան

Արարատից հրաժարման որևէ պնդում չի եղել, խոսք է եղել Արագածը ևս սիրելու մասին. Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը համաձայն չէ այն դիտարկմանը, որ ՀՀ կառավարությունն իր վերջին հայեցակարգով հրաժարվել է Արարատ լեռից ու Արևմտյան Հայաստանի պահանջատիրությունից․

«Արարատից հրաժարման որևէ պնդում չի եղել, խոսք է եղել Արագածը ևս սիրելու մասին»։

Ըստ Սինանյանի, եթե սփյուռքի մեր հայրենակիցներն Արարատը տեսնում են պատից կախված նկարով, ինքն այդ լեռը տեսնում է ամեն առավոտ։

«Դա ամեն օր մեր աչքի առաջ է, և դա զգացմունքների մի ամբողջ բուք է առաջացնում մեր հոգում, սրտում, այնուամենայնիվ, շարունակում ենք ապրել այստեղ այն իրականությունում, որը կա։ Արագած լեռը սիրելն էլ վատ գաղափար չէ։ Շատ լավ գաղափար է, պատմական լեռ է, որը, բարեբախտաբար, գտնվում է ՀՀ տարածքում»,-ասաց նա։  

։

  • Կիսվել: