չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արարատի մարզում վարորդը 07-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջված վիճակում հայտնվել առվակում. կա վիրավոր

Արարատի մարզում վարորդը 07-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջված վիճակում հայտնվել առվակում. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Համազասպ Վարդանյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի Ազատության փողոցի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատված, բախվել բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջված վիճակում հայտնվել ջրատար առվակի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Արտակ Գրիգորյանն ու Արտյոմ Բեկլարյանը:

Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Հալաբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: