կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արարատի մարզում բախվել են «Nissan»-ը և «Ford Focus»-ը․ կա 8 վիրավոր

Արարատի մարզում բախվել են «Nissan»-ը և «Ford Focus»-ը․ կա 8 վիրավոր

Մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են «Nissan» մակնիշի և «Ford Focus» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը՝ «Արարատ» բժշկական կենտրոն, 5-ը՝ «Վեդի» բժշկական կենտրոն և 1-ը՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: