երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը ելույթ է ունենում ԵԱՀԿ ՄԽ հատուկ նիստին. ԱԳՆ խոսնակ

Արարատ Միրզոյանը ելույթ է ունենում ԵԱՀԿ ՄԽ հատուկ նիստին. ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին։

Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ հավելելով, որ նիստն անցկացվում է Հայաստանի Հանրապետության առաջարկով։

«ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը ելույթ է ունենում Վիեննայում, Հայաստանի առաջարկով գումարված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին»,- մասնավորապես ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: