կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօր վիրահատել են

«Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօր վիրահատել են

«Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանն այսօր վիրահատության է ենթարկվել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վիրահատությունը հաջող է անցել: Այժմ ֆուտբոլիստը պետք է վերականգնողական փուլ անցնի, որը երկուսից երեք ամիս կտևի:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը մարտի 15-ին «Շիրակի» դեմ խաղում անրակի կոտրվածք էր ստացել:

Արմեն Նահապետյանը Հայաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 21 խաղի և դարձել է երեք գոլի հեղինակ:

  • Կիսվել: