երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Առաջին խոշոր նվիրատվությունը Մատենային՝ Վազգեն Գևորկյանից

Առաջին խոշոր նվիրատվությունը Մատենային՝ Վազգեն Գևորկյանից

Միջազգային գործարար և բարերար Վազգեն Գևորկյանը, կարևորելով որակյալ մասնագիտական կրթության և առաջնորդների պատրաստման դերը Հայաստանի զարգացման համար, խոշոր նվիրատվություն է կատարել Մատենա միջազգային դպրոցին, որի շնորհիվ զգալիորեն ընդլայնել ենք կրթաթոշակների ֆոնդը հայաստանցի մասնակիցների համար, հայտնում են Մատենա միջազգային դպրոցից:

«Անկեղծորեն հավատում եմ կրթության զորությանը և կարևորությանը բոլոր այն գործընթացներում, որոնց կարիքը մեր երկիրն ունի, և վստահ եմ, որ մոտ ապագայում շոշափելու ենք ձեր աշխատանքի արդյունքները», - նշում է Վազգեն Գևորկյանը:

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Գևորկյանին և ընդգծում, որ այս աջակցությունը ոչ միայն ֆինանսական մեծ օգնություն է նորաստեղծ դպրոցի համար, այլև հսկայական հոգեբանական խթան ու վստահություն առ այն, որ այս կարևոր, բայց շատ բարդ գործում մենք մենակ չենք և ունենք մեր գաղափարակից ընկերների անկեղծ աջակցությունը:

Մատենային կարող են աջակցել բոլոր նրանք, ովքեր կիսում են մեր կարևորագույն առաքելությունը և ցանկանում են նպաստել համաշխարհային կարգի մասնագիտական կրթության դպրոցի կայացմանը, որը շղթայական ազդեցությամբ կխթանի ամբողջ համակարգի աստիճանական բարեփոխմանը Հայաստանում»,-ասված է դպրոցի տարածած հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ այստեղ:

  • Կիսվել: