ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արագածոտնի նախկին փոխմարզպետն ավտոմեքենայի ձայնային ազդանշանի համար վիճաբանել է

Արագածոտնի նախկին փոխմարզպետն ավտոմեքենայի ձայնային ազդանշանի համար վիճաբանել է

Մարտի 26-ին միջադեպ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Մասնակիցների մեջ է Արագածոտնի նախկին փոխմարզպետ, Արագածոտնի մարզի բնակիչ, 43-ամյա Էդգար Փարվանյանը: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Բեկո» խանութի դիմաց, ավտոմեքենայի ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Էդգար Փարվանյանի և Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Եղիազարյանի միջև:

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Է. Փարվանյանը Գ. Եղիազարյանի հասցեին մի քանի անգամ հնչեցրել է «վիզդ կկտրեմ» արտահայտությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

  • Կիսվել: