երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Միրոլյուբովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Միրոլյուբովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ-ի Միրոլյուբովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
 
«Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների վճռական գործողությունների շնորհիվ ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Միրոլյուբովկա բնակավայրը», – ասվում է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարված է հասցվել նաև ԴԺՀ-ի Ալեքսանդրոպոլ, Նովոալեքսանդրովկա, Ուլյանովկա, Նովոոլենովկա, Նովայա Պոլտավկա, Պետրովսկոյե, Դիմիտրով, Կրասնոարմեյսկ և Նովոսերգեևկա բնակավայրերի տարածքներում Ուկրաինայի զինված ուժերի չորս մեքենայացված, մեկ յեգերական, երկու գրոհային բրիգադների, ծովային հետևակի բրիգադի և ազգային գվարդիայի երեք բրիգադների կազմավորումներին։

  • Կիսվել: