երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Արագածոտնի մարզում վարորդը Nissan-ով գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Արագածոտնի մարզում վարորդը Nissan-ով գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30–ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Ռոման Վ,-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարhի 85-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Տեում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անոշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

  • Կիսվել: