կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու քարով բարձված КамАЗ-ը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու քարով բարձված КамАЗ-ը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր ՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Սասնաշեն գյուղի խաչմերուկում, բախվել են Opel և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի բշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Նարեկ Ինջիղուլյանն ու Գևորգ Սիմոնյանը:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը: Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

  • Կիսվել: