ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել

Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում: Ինչպես հայտնում է Shamshayhan.com-ը, տեղացած առատ ձյան հետևանքով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի մի քանի գյուղերում՝ դեպի Սպիտակ տանող 17 կմ-անոց հատվածում, տիրում է բարձիթողի վիճակ: 

Ռյաթազա, Մելիք, Ծիլքար, Գեղարոտ, Ալագյազ, Ջամշլու, դեպի Սպիտակի ոլորաններ տանող մի քանի գյուղերը տանող գլխավոր ճանապարհն ամբողջությամբ մերկայսառույց է:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները մոտ 40-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել մերկասառույց ճանապարհից:  Մի քանի քաղաքացիների էլ Արագածոտնի և Լոռու պարեկները իրենց ավտոմեքենաները տեղափոխել են անվտանգ վայր: 

 Այս պահին արդեն ժամանած Սպիտակի ճանշինը սկսել է ճանապարհից հեռացնել ձյունն ու մերկասառույց հատվածներն էլ մշակել աղ ու ավազով:

  • Կիսվել: