կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արաբկիր վարչական շրջանում բացվել է քաղաքացիների սպասարկման նոր կենտրոն

Արաբկիր վարչական շրջանում բացվել է քաղաքացիների սպասարկման նոր կենտրոն

Արաբկիրի բնակիչներն այսուհետ կկատարեն քաղաքացիների սպասարկման նոր սրահում: Վարչական շրջանի շենքում բացված սպասարկման միասնական կենտրոնում բնակիչները նաև իրենց դիմումները կներկայացնեն: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։

«Սպասարկման սրահը գործելու է  «Մեկ պատուհանի» սկզբունքով: Հարկերով և սենյակներով մտնելու փոխարեն բնակիչները մեկ տեղում կկատարեն իրենց վճարումները» ,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Հայկ Մուշեղյանը:

16 «պատուհանով» գործող նոր սրահում քաղաքացիների սպասարկումն իրականացվում է հերթագրման էլեկտրոնային համակարգով: Հերթագրվել հնարավոր է նաև նախապես:

Պայմաններին առաջինը ծանոթացել են Երաևնի փոխքաղաքապետերը,  վարչական շրջանների ղեկավարներ, ավագանու անդամներ:

«Վճարումները կարող են կատարել «Հայփոստ»-ի պատուհանի, նաև տերմինալների և քարտերի միջոցով»,-նշում են աշխատակիցները:

Նոր, հարմարավետ պայմանները մի քանի անգամ հեշտացնում և արագացնում են սպասարկումը:

Քաղաքացիների ժամանակը խնայելու համար Երևանի քաղաքապետարանը թվայնացրել է մատուցվող ծառայությունները: Հարկային պարտավորությունները հնարավոր է կատարել նաև առցանց:

  • Կիսվել: