շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Արա Խլոյանը նշանակվել է «Սևան» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Արա Խլոյանը նշանակվել է «Սևան» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն այսօր «Սևան» ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանին։

Վահե Ջիլավյանը կարևորել է ազգային պարկի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը։

Դիմելով ազգային պարկի աշխատակիցներին, Վահե Ջիլավյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ապօրինի ձկնորսությանը վերաբերող խնդիրներին՝ նշելով, որ լճի ձկնապաշարների պահպանումն ու վերականգնումը «Սևան» ազգային պարկի առաջնահերթություններից է։

 

 

  • Կիսվել: