կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ապօրինի թմրաշրջանառության դեմ Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների պայքարն անզիջում է

Ապօրինի թմրաշրջանառության դեմ Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների պայքարն անզիջում է

Ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նոյեմբերի 7-ին ձերբակալվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ, իսկ նրա «Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Արաբկիրի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը հաստատվել է անձնական խուզարկությամբ։ 46-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավենի 2 փաթեթ, որոնց մեջ 4,2 գրամ դեղնականաչավուն զանգված կար, և քարի նման զանգվածներ, որոնց մեջ նույնպես դեղնականաչավուն զանգված էր, ընդհանուր՝ 24,97 գրամ։

Եղվարդցի տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը ձեռք է բերել Տելեգրամից։ Ըստ նախնական տվյալների՝ նպատակը իրացումն էր։

Նշանակվել է փորձաքննություն։ Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: