կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արաբկիրի նախկին թաղապետը քաղաքականություն է վերադառնում. «Փաստ»

Արաբկիրի նախկին թաղապետը քաղաքականություն է վերադառնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում տասնյակ քաղաքական և հասարակական միավորներ հայտարարում են «Համահայկական ճակատ» շարժմանը միանալու մասին։ Երեկ նմանատիպ հայտարարություն տարածեց «Մենք գալիս ենք» հասարակական կազմակերպությունը։ «Փաստը» պարզեց, որ վերոնշյալ հասարակական կազմակերպության ղեկավարը Հովհաննես Շահինյանն է, որը եղել է Արաբկիր համայնքի ղեկավարը:

Հիշեցնենք, որ «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: