շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագրին դիմելու հնարավորություն. ԿԳՄՍՆ

Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագրին դիմելու հնարավորություն. ԿԳՄՍՆ

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում արդեն 30 տարի իրականացնում է Ապագա առաջնորդների փոխանակման (Future Leaders Exchange կամ FLEX) կրթաթոշակային ծրագիրը:

 

Դրա հաղթողները` 9-12-րդ դասարանցիները, հնարավորություն են ստանում մեկ ուսումնական տարի անցկացնել ԱՄՆ-ում՝ ապրելով ամերիկյան ընտանիքներում և սովորելով ամերիկյան դպրոցներում:

 

2025-2026 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք՝

· ծնվել են 2007թ. փետրվարի 15-ից ﬕնչև 2010թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,

· սովորում են 9-12*-րդ դասարաններում կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այն կուրսերում, որոնք համապատասխանում են դպրոցների 9-12 դասարաններին,

· գիտեն անգլերեն,

· վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 90 օրվանից ավելի:

 

*12-րդ դասարանում/ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական կուրսում սովորող աշակերտները, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, անկախ տարիքից՝ ծրագրին դիմել չեն կարող։

Ծրագրի հայցադիմումները բաց են մինչև հոկտեմբերի 10-ը։

Դիմումներն ընդունվում են հետևյալ կայքի միջոցով՝ https://ais.americancouncils.org/flex:

  • Կիսվել: