Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը.
Մեկ անգամ ես ցուցադրական վեր կացա սեղանից ընթրիքի ժամանակ, որին ինձ հրավիրել էր Ռիտա Սարգսյանը: Ես այդ կանանց համար դարձա անընդունելի, սակայն չէի մտածում և չէի ընկճվում: Նրանց հետ ինձ ոչինչ չէր կապում, մենք տարբեր բևեռներում ենք միշտ էլ եղել, իսկ Ռիտա Սարգսյանի հետ ես շարունակում էի շփվել մինչ նրա լուսավոր օրերի ավարտը:
Աննա Հակոբյանի ընդունելության ժամանակ պատահմամբ տեսա այդ ստախոս կանանց մեծ մասին, նրանց երեսներին կարելի էր տեսնել միայն բուռն հիացմունք և էյֆորիա, քանի որ հայտնվել է երկրպագման նոր կուռք:
Թագուհին մահացել է, կե՛ցցե Թագուհին:
Հիշատակդ վառ, իմ սիրելի Ռիտա Սարգսյան: Հանգչեք խաղաղությամբ, և փառք Աստծո, որ չեք տեսնի այս անաստվածությունը»,- գրել է Արևշատյանը։