կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Անհայտ կորած զինծառայողների ծնողներին հրավիրեցին նախագահի նստավայր, որտեղ գտնվում է Նիկոլ Փաշինյանը

Անհայտ կորած զինծառայողների ծնողներին հրավիրեցին նախագահի նստավայր, որտեղ գտնվում է Նիկոլ Փաշինյանը

44-օրյա պետարեզմի ժամանակ Էջմիածնի N զորամասի անհայտ կորած զինծառայողների ծնողները կառավարության դիմաց սկսած ակցիան շարունակեցին Նախագահի նստավայրի մոտ, ուր տեղափոխվել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ընդունարանում ծնողները ընդունելության խնդրանքոով դիմում են թողել:

Ծնողները պահանջում են գործողություններ ձեռնարկել անհայտ կորած զինծառայողների գտնվելու վայրը պարզելու համար: Նրանց մի մասը հայտարարում է, որ պատերազմից հետո իրենց զավակները ադրբեջանցիների տրամադրած հեռախոսներով կապի են դուրս եկել իրենց հետ, հետևաբար համոզված են, որ նրանք ողջ են:

Նրանց կարծիքով՝  իրավասու մարմինները գործողություններ չեն անում իրենց որդիներին գտնելու ուղղությամբ և իրենք ստիպված են նման ակցիաներով հիշեցնել անհայտ կորած զինծառայողների խնդիրները:Դեպքով դատական նսիտն էլ չի ընթանում հետաձգում են, որպեսզի ազատ արձակեն մեղավորներին:

Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ բազմաթիվ նամակներ են գրել  վարչապետին և նախագահին, սակայն արձագանք չկա և իրենց էլ երբեք նախագահը չի ընդունել: 

Ակցիայի մասնակիցներին հրավիրեցին նախագահի նստավայր, որտեղ տևական ժամանակ  գտնվում է Փաշինյանը::

  • Կիսվել: