կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անցյալ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 39 տոկոսով

Անցյալ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 39 տոկոսով

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2023-ին կազմել է 2 316 666՝ 2022 թվականի համեմատ գրանցելով շուրջ 39% աճ, իսկ 2019 թվականի համեմատ 22,3% աճ: Այս մասին ասված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։

Աշխատուժի արտադրողականությունը հասել է մեկ աշխատաժամի դիմաց 9,6 ԱՄՆ դոլարի՝ 2022 թվականի 8,2 ԱՄՆ դոլարի և 2021 թվականի 6,2 ԱՄՆ դոլարի համեմատ:

2023 թվականի դեկտեմբերին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 0,6% գնանկում:

Գործազրկության մակարդակը 2023 թվականի 3-րդ եռամսյակում կազմել է 12%՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 11,6%-ի և 2018 թվականի 17,6%-ի համեմատ:

  • Կիսվել: