երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Անազատության մեջ գտնվող Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը շնորհավորել է մանուկների տոնը

Անազատության մեջ գտնվող Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը շնորհավորել է մանուկների տոնը

Անազատության մեջ գտնվող Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը շնորհավորել է մանուկների տոնը։

Նրա ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի երեխաներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ, բոլորիս, Հունիսի 1-ի, այս հիասքանչ տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ խաղաղ, անհոգ, երջանիկ մանկություն և բարեկեցիկ ապագա …

Խոստացել էի ձեզ ամեն տարի այս օրը դարձնել անմոռանալի և տարվա բոլոր օրերն ուրախացնել` ձեր ցանկությունները կատարելով: Ոչինչ չի փոխվել, բաց թողնված օրերը լրացնելու ենք կրկնակի ուրախությամբ:

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ մանուկներ»։

  • Կիսվել: