կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
2023 թվականին Հայաստան է այցելել Ադրբեջանի 23 քաղաքացի

2023 թվականին Հայաստան է այցելել Ադրբեջանի 23 քաղաքացի

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2023-ին Հայաստան է այցելել 2 միլիոն 316,666 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա համեմատ այցելությունների աճը կազմել է 39 տոկոս։

Ամենաշատ զբոսաշրջիկները Հայաստան են այցելել Ռուսաստանից՝ 1 միլիոն 139,853 մարդ, կամ զբոսաշրջիկների 49 տոկոսը։ Երկրորդ տեղում Վրաստանն է՝ այնտեղից 253,759 մարդ է այցելել Հայաստան, իսկ Իրանից Հայաստան այցելել է 150,766 մարդ։

Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ Հայաստան են այցելել նաև ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Չինաստանից, Ֆիլիպիններից և այլ երկրներից, մեկական այցելու՝ Անգոլայից, Բարբադոսից, Գամբիայից, Չադից, Սենթ-Վենսենթից։

2023 թվականին Հայաստան է այցելել Ադրբեջանի 23 քաղաքացի, հայտնում է armtimes.com-ը:  

 

  • Կիսվել: