երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ամենաբարձր վարկանիշ ունեցող ֆուտբոլային հանդիպումներն ու մրցաշարերը՝ «Ռոստելեկոմ»-ի ցանցում

Ամենաբարձր վարկանիշ ունեցող ֆուտբոլային հանդիպումներն ու մրցաշարերը՝ «Ռոստելեկոմ»-ի ցանցում

Հաշվի առնելով բաժանորդների հետաքրքրվածությունը և աճող պահանջարկը սպորտային հեռուստաալիքների նկատմամբ՝ «Ռոստելեկոմ»-ը, վերահեռարձակող օպերատոր «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ հետ համատեղ,  իր ցանցում կներկայացնի նոր սպորտային բովանդակություն։

Օգոստոսի 11-ից «Ռոստելեկոմ»-ի բաժանորդները հնարավորություն կունենան փորձնական եթերով դիտելու  նոր սպորտային բազմաբովանդակ հեռուստաալիքները՝ «Vmedia» (ch 600) և «Vmedia+» (ch 601)։ Կարճ ժամանակ անց  դրանք կվերանվանվեն, և ընկերությունը հանդես կգա երեք հեռուստաալիքներով` «VivaroSport» (ch 600),  «VivaroSportLife» (ch 601) և «VivaroInSport»(ch 602):

Առաջիկայում Ռոստելեկոմի բաժանորդները հնարավորություն կստանան դիտելու ամենավարկանիշային մրցաշարերի ֆուտբոլային հանդիպումները.

• ՈւԵՖԱ Եվրոպայի լիգա

• ՈՒԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգա

• ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա

• ՈՒԵՖԱ Սուպերգավաթ

• ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգա

• Իտալիա. Սերիա Ա

• Իսպանիա. Լա Լիգա

• Գերմանիա. Բունդեսլիգա

«Ռոստելեկոմ»-ը «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ-ի հետ համատեղ շարունակում է հանդես գալ նոր, ժամանակակից առաջարկներով։ Մենք կարևորում ենք բաժանորդների նախասիրությունները և հերթական անգամ մեր ցանցում հասանելի ենք դարձնում որակյալ կոնտենտ՝ ներկայացնելով ամենադիտարժան և ամենաբարձր վարկանիշն ունեցող սպորտային հանդիպումները։

Վստահաբար, «Vmedia»-ն և «Vmedia+»-ը շատ կարճ ժամանակահատվածում կդառնան մեր հեռուստադիտողների ամենասիրված հեռուստաալիքները»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Նշված հեռուստաալիքների եթերում ֆուտբոլային հանդիպումներից բացի՝ հեռուստադիտողները կկարողանան հետևել նաև  բասկետբոլի, թենիսի, Ֆորմուլա 1-ի և մի շարք այլ մարզաձևերի հեռարձակումներին։

  • Կիսվել: