Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ իրանցի պաշտոնյաներն այցելել են Թեհրանի ազգային առաջնորդարան և Նոր Բուրաստան հայկական գերեզմանատուն
Ամանորի և սուրբ Ծննդյան տոների առիթով, այսօր Թ.Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունել է կանանց հարցերով հանրապետության նախագահի խորհրդական դոկտ. Խազալիին, գրում է parstoday.com-ը:
Երեկոյան, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը հայ նահատակներին հարգանքի տուրք են մատուցել Իրանի նահատակների հարցերով գարսենյակի տնօրեն դոկտ. Սեյեդ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին, Իսլ. խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը և մեծ թվով պետական այրեր։ Ազգային առաջնորդարանի դահլիճում բոլոր վերոնշյալ պատասխանատուների նեկայությամբ, բանակի համադրությունների հարցով տեղակալ ծովակալ Սայարիի կողմից գնահատվել են հայ նահատակների ընտանիքների անդամները, ազատմարտիկներն ու Իրան-Իրաք պատերազմում հաշմանդամություն ստացած իրանահայ զինվորները: