ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ագրարային համալսարանում գյուղատնտեսական կարևոր մասնագիտությունները չեն համալրվում. դիմորդների թիվը նվազել է

Ագրարային համալսարանում գյուղատնտեսական կարևոր մասնագիտությունները չեն համալրվում. դիմորդների թիվը նվազել է

Վերջին 3 տարիներին շեշտակի նվազել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ինչպես առկա ուսուցման համակարգի դիմորդների, այնպես էլ` ընդունվածների թիվը:

Այսպես, եթե 2021 թ. համալսարան դիմել է 256 դիմորդ, ապա այդ թիվը 2022 թ. կազմել է 189:

Համալսարանի հատկացված է եղել 930 անվճար և վճարովի տեղ, 741 տեղ կամ ընդհանուր տեղերի 80 %-ը մնացել Է թափուր:

2020 թ. ագրարային համալսարան ընդունվել է 91 դիմորդ, իսկ 2021 թ.՝ 86 դիմորդ:
 

Հատկանշական է, որ այս տարվա 189 դիմորդներից 97-ը կամ 51%-ը դիմել են տնտեսագիտական մասնագիտությունների համար:

Իսկ կարևորագույն մի շարք մասնագիտություններում՝ «Ագրոարդյունաբերական տեխնոլոգիաներ», «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա» ընդհանրապես դիմորդներ չեն հայտագրվել:

Կարևոր մի քանի մասնագիտություններում հայտագրվել է 1-ից 7 դիմորդ։

Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա – 2,

 

Բույսերի պաշտպանություն – 7,

Անասնաբուժական սանիտարական փորձաքքնություն – 2,

Անտառային տնտեսություն – 3,

 

Ագրոէկոլոգիա – 5,

Ջերմատնային ագրոտեխնոլոգիա – 6,

Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր - 1,

 

Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն -6:

Ստացվում է, որ գյուղատնտեսական կարևոր մասնագիտությունները կամ չեն համալրվի, կամ կլինեն 1-2 ուսանողներով կուրսեր:

 

  • Կիսվել: