ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սա զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող անհիմն գործ է.Ագրարային համալսարանի դասախոս

Սա զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող անհիմն գործ է.Ագրարային համալսարանի դասախոս

Սա զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող անհիմն գործ է ՝ հուսամ վերջինը իմ և Մեր Հայրենիքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը:

«Իմ կյանքի ամենածանր երկու օրերն եմ ապրել երեկ չէ առաջին օրը և երեկ:

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց աջակցությունն էին հայտնում ինձ՝ ծանոթ, թե անծանոթ: Առանձնահատուկ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր պատրաստակամություն հայտնեցին դստերս աջակցելու և իր կողքին լինելու համար: 2 օր չունեի կապի ոչ մի միջոց, իսկ այսօր առավոտյան, երբ ես արդեն տանն էի՝ իսկապես հուզվեցի կարդալով ձեր գրառումները, նամակներն ու մեկնաբանությունները: Դժվարին պահերին ես հասկանում, թե որքան կարևոր է աջակցություն և զորակցություն ունենալը: Սա զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող անհիմն գործ է ՝ հուսամ վերջինը իմ և Մեր Հայրենիքում : Ես տանն եմ , ինձ հետ ամեն բան կարգին է:

Իմ փաստաբան Ռուբեն Մելիքյանի պրոֆեսիոնալիզմի մասին լեգենդներ են պտտվում, իսկ ես

համոզվեցի դրանց՝ իրական լինելու մեջ: Կյանքիս ամենաբարդ պահին, երբ ֆիզիկապես ոչ ոք չկար կողքս, պարոն Մելիքյանն իմ փաստաբանն էր, հարազատը ու ընկերը...

Ապրեք բոլորդ, պինդ կացեք»,- գրել է  նա:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:

  • Կիսվել: