հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տնային կալանքը շատ խիստ ռեժիմ է. Տիկին Գայանեն Եռաբլուր այցելելու խնդիր ունի․ Ռուբեն Մելիքյան

Տնային կալանքը շատ խիստ ռեժիմ է. Տիկին Գայանեն Եռաբլուր այցելելու խնդիր ունի․ Ռուբեն Մելիքյան

Մայիսի կեսերին, խափանման միջոցի քնության ժամանակ մենք շատ խիստ ռեժիմ էինք առաջարկում, տնային կալանքը շատ խիստ ռեժիմ է, որը ենթադրում է, որ անձը տնից դուրս գալու հնարավորություն չունի: Այս մասին, այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց  փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նա հայտնեց, որ եթե դատարանը տնային կալանքը թողնի ուժի մեջ, ապա իրենք Արդարադատութայն նախարարության պրոբացիոն ծառայության հետ պետք է աշխատանքներ կատարեն:

«Ես հուս ունեմ, որ այդ հնարավորությունը կտրվի առնվազը հունիսի 10-ին Եռաբլուր այցելելու հետ կապված՝ տիկին Գայանեի որդու՝ Ժորա Մարտիրոսյանի  ծննդյան տարեդարձն է»,-հայտնեց Մելիքյանը և բացատրեց, որ տնային կալանքի դեպքում էլեկտրոնային սարք է տեղադրվում  ոտքին, որը ֆիքսում է տեղաշարժը, նաև  էլեկտրոնային ծառայություններից՝ զանգերի, կապի մեջ մտնելու որոշակի արգելք է սահմանվում:

Իրավապաշտպանը բացատրեց, որ տնային կալանքը նշանակում է, որ տիկին Գայանեի հետ պետք է տանը մարդ լինի, որպեսզի կարողանան ապահովել կալանքի պայմանները և նրա աղջիկն ու փեսան դատարանում հաստատել են, որ պատրաստ են գնալ նրա տուն:

«Տնային կալանքը բավական խիստ խափանման միջոց է, բայց այս որոշման տևողությունը մինչև ներկայում ընթացող դատական նիստում դատարանի որոշման կայացումն է: Ես հույս ունեմ, որ այս ֆոնին դատախազությունը անգամ չի փորձի նորից կալանքի մասին մտածել»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

  • Կիսվել: