Ադրբեջանում ահաբեկիչներն անցել են իրենց իսկական գործին՝ թալանում են բնակչությանը. փորձագետ
Բանից պարզվում է, որ ահաբեկիչներն անցել են իրենց իսկական գործին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Նա նաեւ նշել է. «Դե, ահաբեկիչների համար միևնույն է, թե որտեղ կիրականացնեն իրենց գործը։ Ադրբեջանական բնակավայրերը, որտեղից բնակչությունը դուրս է եկել, այժմ ենթարկվում են ահաբեկիչների կողմից թալանի։ Թալան կոչվածն էլ ուղեկցվում է հրկիզումներով․․․ Կերեք ձեր եփած ճաշը»։



