կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ադրբեջանցիները կանգնեցրել են Գորիս վերադարձող զինվորներին հաց տեղափոխող հայկական ավտոմեքենան. Գորիսի քաղաքապետի տեղակալ

Ադրբեջանցիները կանգնեցրել են Գորիս վերադարձող զինվորներին հաց տեղափոխող հայկական ավտոմեքենան. Գորիսի քաղաքապետի տեղակալ

Ադրբեջանցի ոստիկանները նախօրեին կանգնեցրել են Գորիս վերադարձող զինվորներին հաց տեղափոխող հայկական ավտոմեքենան։ Այս մասին InfoPort.am-ին հայտնել է Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։

Քոչարյանը նշել է, որ ավտոմեքենան վերադառնալիս է եղել Կապան քաղաքից։ Ադրբեջանցիները հայհոյանքներով, լկտի բառապաշարով են խոսել վարորդի և նրա հետ գտնվող երկու որոտանցի երիտասարդների հետ։

Փողքաղաքապետը նշեց, որ հացի մեքենային այսօր ուղեկցել են ռուս և հայ զինվորականները։

Նա փոխանցեց, որ այսօր Գորիս-Կապան ավտոճանապարհին կուտակումներն անհամեմատ թեթև են, խցանման մեջ գերակշռում են հեղուկ գազ տեղափոխող բեռնատարները։

  • Կիսվել: