չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ադրբեջանցիների հակահայկական ցույցն արտոնված չի եղել Ռիգայի իշխանությունների կողմից

Ադրբեջանցիների հակահայկական ցույցն արտոնված չի եղել Ռիգայի իշխանությունների կողմից

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում Ադրբեջանի դեսպանության առջև ադրբեջանցիների կողմից իրականացված հակահայկական ցույցը արտոնված չի եղել քաղաքի իշխանությունների կողմից: Այս մասին հայտնում է Ռիգայի Հայ առաքելական եկեղեցու «Ֆեյսբուք»-ի էջը:

 
«Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին քաղաքապետարան է ուղարկել տեղեկատվություն ստանալու հարցումն առ այն, թե արդյոք հուլիսի 17-ին Լատվիայում բնակվող ադրբեջանցիների կողմից Լատվիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջև կազմակերպված բողոքի գործողությունը և երթը արտոնվա՞ծ է եղել Ռիգայի քաղաքային խորհրդի կողմից։ Ի պատասխան հարցման` տեղական ինքնակառավարման մարմինը հայտնել է, որ 2020թ. հուլիսի 17-ին Լատվիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության առջև հանդիպում, բողոքի գործողություն կամ երթ անելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացվել»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: