հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մտածում եք՝ միայն հայե՞րն են Արցախում ապրել, ինչքան զnhվել են հայերը, այնքան էլ զnhվել են ադրբեջանցիները. Ալեն Սիմոնյան

Մտածում եք՝ միայն հայե՞րն են Արցախում ապրել, ինչքան զnhվել են հայերը, այնքան էլ զnhվել են ադրբեջանցիները. Ալեն Սիմոնյան

Նրանք պետք է ապրեն այստեղ, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, նրանք իրենց տանն են, կանցնի ժամանակ, կանցնենք խաղաղության հաջորդ փուլին ու կգնանք, կայցելենք պատմական վայրեր, եկեղեցիներ, ինչպես ենք հիմա գնում Թուրքիա, Թուրքիայում Ցեղասպանություն է եղել, 1,5 միլիոն հայեր են զոհվել, հիմա այնտեղ հազարավոր հայեր են ապրում, հայկական եկեղեցի կա: Այս մասին Radio Van-ի եթերում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով արցախցիների մասին:

Նա հավելել է. «Ես չեմ ուզում հակառակ երկրի փաստաբանը լինել, իսկ ադրբեջանցիների համար ցավո՞տ չէ, նրանք 30 տարի մտածել են, որ մենք օկուպացրել ենք իրենց տարածքի մի մասը:
 
Իհարկե, նրանք ապրել են Արցախում, մտածում եք՝ միայն հայե՞րն են Արցախում ապրել, ինչքան զոհվել են հայերը, այնքան էլ զոհվել են ադրբեջանցիները, մայրը երկու կողմից էլ մայր է»:

  • Կիսվել: