ԱԱՏՄ՝ կորոնավիրուսով վարակված երկու աշխատակիցներն արդեն առողջ են
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ կորոնավիրուսով վարակված երկու աշխատակիցներն արդեն առողջ են: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը։
«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ կորոնավիրուսով վարակված երկու աշխատակիցներն արդեն առողջ են:
* Նոր վարակակիրներ և մեկուսացվածներ տեսչականը, բարեբախտաբար, չունի։
* Ռիսկային խմբում գտնվող աշխատակիցները հեռավար են աշխատում:
* Այս պահի դրությամբ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 217 մարդ:
* Մայիսի 4-ին սահմանափակումների մեղմացումից հետո տարբեր տնտեսվարողների նկատմամբ վերահսկողությունը դրվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վրա, բացառությամբ հանրային սննդի կետերի»,- մասնավորապես գրել է նա։


