Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Սիրելի’ երևանցիներ, այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը՝ որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն, և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ Այս մասին հայտնում է ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։
Հիշեցնենք՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր գործունեությունը։



